Թրեդմիլ թեստ հետազոտությունը էլեկտրասրտագրությունն է, որն իրականացվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում սրտի իշեմիկ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու նպատակով։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի սրտաբան Քրիստինե Նազինյանը պատմում է, թե ինչպես է նախապատրաստվում պացիենտը թրեդմիլ թեստին։ Անհրաժեշտ քայլերն են՝
- Բացառել որոշ դեղերի ընդունումը
- Հետազոտությունից երեք ժամ առաջ սնունդ չընդունել
- Խուսափել միզամուղների ընդունումից
- Կատարել մի շարք նախնական հետազոտություններ՝ Էխոսրտագրություն, Էլեկտրասրտագրություն, հոլթեր հետազոտություն՝ ըստ անհրաժեշտության։
Ինչպե՞ս է իրականացվում թեստը
Պացիենտի կրծքավանդակին փակցվում են հատուկ էլեկտրոդներ, որոնք միացված են համակարգչին ։ Բժիշկը ռեալ ժամանակում հսկում է էլեկտրասրտագրությունը և ըստ անհրաժեշտության կարող է ընդհատել այն։
Ո՞ւմ է ցուցված և ո՞ւմ է հակացուցված այս թեստը, ե՞րբ է բժիշկն ընդհատում հետազոտությունը, ի՞նչ կարող է պարզվել դրա արդյունքում, այս ամենի մասին առավել մանրամասն՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։
.png)